Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Առօրյա մտորումներ» շարքից

«Առօրյա մտորումներ» շարքից
07.03.2025 | 04:58

Ոչ վաղ անցյալում, երբ պետական բյուջեն, տարբեր պատճառներով, չէր բավականացնում շատ ու շատ խնդիրներ լուծելու համար, չբարձրացան ո՛չ աղբի, ո՛չ հող ու գույքի, ոչ անգամ տրանսպորտի ԳՆԵՐԸ։
Խոստովանենք, որ չբարձրացավ նաև կենսաթոշակների չափը։
Մանր ու միջին բիզնեսի հարկերն էլ տանելի էին։
Հիմա, ինչպես ընդունված է ասել՝ արձանագրենք, որ այսօր էլ, փաստորեն, պետական բյուջեն, ուրեմն, նույն կարգավիճակում է և այնքան ծակ ու ճեղք ունի, որ մնացել է նաև մի կերպ գոյատևող խավերի ֆինանսական խղճուկ միջոցների հույսին։
Իհարկե, կառավարության համար կենսաթոշակների հազարական դրամ ավելացնելը պատմական իրողություն է, դրա ֆոնինի ֆանտաստիկ գնաճերը կառավարՎողների համար նու՛յնպես պատմական իրողություն են։
Պատմական իրողություն է նաև, որ 60 + տարիքի բազմահազար գործազուրկ, կենսաթոշակառու, կարիքավորներ կան։ Որ դեմոկրատական ու սոցիալական պետության պայմաններում կառավարության մակարդակով դեռևս շրջանառվում են «աղքատ-աղքատություն» ամոթալի բառերը։
ՈՒրեմն այդ հակադեմոկրատական-հակասոցիալական երևույթը ամոթալիորեն շարունակվում է անգամ 30+ տարիների ընթացքում։
Գոնե, կամ այսօր արդեն, իրենց ապահով ու արտոնյալ բարձունքից, անապահով ու ոչ արտոնյալ խավերին՝ պետական պատասխանատու այրերը մի՛ քիչ մարդասեր ու դեմոսասեր հայացքով պիտի դիտեին, պիտի հոգ
տանեին , նպաստեին․․․
Թե չէ, հա՛յ աղբ, հա՛յ գույք, հա՛յ տրանսպորտ, հա՛յ անվերջանալի թանկացումներ։
Սոցիալական անհավասարության ու անարդարության զոհերը այսօր էլ ապրում են միս ու կարագի, կաթնեղենի ու քաղցրավենիքի, անգամ միրգ ու բանջարեղենի կարոտ, որովհետև կոմունալ վճարումներ ունեն և նաև՝ բնական տագնապներ, թե ինչ նոր անակնկալներ են սպասվուվ իրենց, որոնք կրկին պիտի հուշեն ու հիշեցնեն՝ ԱՊՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, որովհետև գոյատևելն ու մահվան երազանքով ապրելը ԱՊՐԵ՛Լ ՉԷ։
ՈՒ եթե կա սոցիալական շերտավորում, կա՝ չէ՞, ուրեմն պետության վերաբերմունքն էլ պետք է շերտավորված լինի այնքան ու այնպես, որ բոլոր շերտերն էլ կարողանան արժանապատիվ ու մարդավայել ապրել, կարողանան հանգիստ ու հպարտորեն իրենց լիարժեք մասնակցությունն ունենալ պետականաշինության գործընթացում։
Ժողովրդի հոծ զանգվածների հիասթափությունը իշխանությունների հանդեպ անվստահության գրավականն է, որը օրինաչափորեն հանգեցնելու է բողոքների ակցիաների, ժողովրդական զանգվածային խռովությունների (бунт)։

Որոշ անորոշ խմբավորումների էլ հե՛նց դա է պետք։


Հ․Գ․

Արդյո՞ք պետբյուջեն չի հարստանում կամ չպիտի հարստանար բյուջեի հաշվին միլիոնատերեր դարձածներից բռնագանձումների կամ նրանց՝ անփոփոխ մնացած բիզնեսից հարկահավաքության հաշվին։
Ինչու՞ բաց չէ, ինչու՞ հանրությանը չի տեղեկացվում բռնագանձումների չափի, ծախսերի մասին։
Ինչու՞ դեռևս հանրության կենսամակարդակը չի բարձրացվում իրենցից թալանած ու վերադարձվող գումարների հաշվին։
Ինչու՞ արժանապատիվ մասնաբաժին չի հատկացվում կենսաթոշակների բարձրացման համար, չեմ ասում աղքատ, բայց սոցիալապես անապահով ու խղճուկ պայմաններով գոյատևողների համար ինչու՞ չկան զեղչ ու զիջումներ՝ կոմունալ ծախսերi համար, ինչու՞ չկան անվճար երթևեկելու իրավունք ունեցողներ, ինչու՞ գոնե խի՛ստ կարիքավորների համար չկան հատուկ և իսկապես անվճար գործող հիվանդանոց ու դեղատներ, հանգստյան տներ, ինչու՞ չեն տրվում անվճար ուղեգրեր, ուղետոմսեր, մշակութային կյանքով ապրելու հնարավորություն։
Այդ մարդիկ արժանի են ուշադրության, հարգանքի ու գնահատանքի, մինչդեռ պետության կողմից տրվող ծիծաղելի ու ողորմելի նպաստները նվաստացնում ու ծաղրում են նրանց անճարությունը։
Մի՞թե նրանք նույնպես հպա՛րտ քաղաքացիներ չեն՝ երջանիկ լինելու իրավունքով։
Նրանց կորուստները չեք կարող վերադարձնել, բայց պահանջեք ձե՛ր տվածին համարժե՛ք չափով։
Համարժե՞ք են արդյոք նրանց ստացած-ունեցածին՝ աղբի, գույքի, հողի, տրանսպորտի, կոմունալ բոլոր ծախսերի և սնվելու համար վճարումները,
Ովքե՞ր են այդ խելահեղ հաշվարկների հեղինակները, ովքե՞ր են այն մանր իշխանավորները, ովքեր սասանում են կառավարության հանդեպ քիչ թե շատ գոյություն ունեցող հավատն ու վստահությունը, լավագույն վաղվա ակնկալիքն ու հույսը։
Ցավոք, գործում է ո՛չ թե շատից՝ շատ, քչից՝ քիչ, այլ շատին՝ շատ, քչին՝ քիչ սկզբունքը։ Եվ նույն հարթության վրա են դրվում, մեղմ ասած, ունևորն ու չունևորը։
Երանի թե այնպես լիներ, որ դա այդպես լիներ։

Եվս մեկ Հ․Գ․

Առջևում դեռ էլի՛ընտրություններ են, Ազգային ժողովի, քաղաքային, համայնքային իշխանությունների։
Ընտրողներն այլևս գործիք չեն, ընտրողները գործոն են։
Ընտրյալները իշխան կամ իշխող չեն, ընտրյալները ծառա են, Հայրենիքի ու նրա ժողովրդի ծառան։
Կուզենայի՝ «իշխանություն» բառը փոխարինվեր «ծառայություն» բառով, թե չէ․․․
Ավելին գրվեց, բայց ներկայացնում եմ այսքանն ու այսպես։

Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ